ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
12.06.2012 | 01:52

...թե Գագիկ Ծառուկյանի հանդիպումը վարչապետի հետ, ինչպես նաև Վարդան Օսկանյանի հանդիպումը Հովիկ Աբրահամյանի հետ մշակված լոբբիստական դեմարշ են` «հայտնի ուժի» տակից նրանց դեպի ՀՀԿ քաշելու, ԲՀԿ-ում կադրային ուժային բալանսը փոխելու հօգուտ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի:
ՈՒ թե Ծառուկյանի «մասով» գործերն առաջ են գնում, նույնը չի կարելի ասել Օսկանյանի մասին: Առայժմ:

Դիտվել է՝ 2431

Մեկնաբանություններ